Loading map...

Արմենիա.

Միասնիկյան 2, Ջերմուկ,
Վայոց Ձոր, Հայաստան
$00
Hotel
  • 449
  • 0

Նկարագրություն

Ջերմուկի Արմենիա առողջարանային համալիրը տեղակայված է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները: Առողջարանի շենքը անմիջապես կգրավի Ձեր ուշադրությունը. այն հայկական դասական ճարտարապետությունը ներկայացնող մոնումենտալ կառույց է:
Այս շքեղ հյուրանոցային համալիրում դուք կարող եք վայելել առողջարանային քաղաքի շրջակա բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող բուժական թերապիայից: Հյուրանոցն առաջարկում է բուժման կուրսեր տարբեր տեսակի հիվանդությունների համար, որոնց շարքին են դասվում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ (գաստրիտ, խոց, տասներկումատնյա աղիքի խոց), լյարդի, լեղապարկի, մկանային համակարգի և գինեկոլոգիական հիվանդություններ: Նյութափոխանակության խախտման դեպքում սա իդեալական վայր է, որտեղ կարելի է զվարճանքի հետ մեկտեղ ստանալ բուժական կուրսեր, քանի որ առողջարանն առաջարկում է շաքարախտի, գիրության, արյան բարձր մակարդելիության բուժման կուրսեր: Եվ ի վերջո, այստեղ կարելի է ստանալ նյարդային համակարգի, պրոկտոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների, ռադիկուլիտի, ռևմատիզմի և այլ նմանատիպ հիվանդությունների բուժման կուրսեր:

Սենյակի տեսակը / ԱնձԱրժեքը ( ներառյալ բուժում և երեքանգամյա սնունդ )
01.06-30.0907.01-31.05
01.10-31.12
Ստանդարտ / 1 Անձ35.000 25.000
Ստանդարտ /2 Անձ70.000 ( 1-2 անձ ) 50.000 (1-2 անձ)
Ստանդարտ / 1Անձ45․000 60․000
Ստանդարտ / 2 Անձ70.000 ( 1-2 անձ ) 50.000 (1-2անձ)
Լյուքս 2-րդ կարգի / 1 Անձ80․000 50․000
Լյուքս 1-ին կարգի /1 Անձ90.000 60.000
Լյուքս 2-րդ կարգի /2 Անձ90.000 ( 1-2 անձ ) 60.000 (1-2 անձ)
Լյուքս 1-ին կարգի / 2 Անձ100.000 ( 1-2 անձ ) 70․000 (1-2 անձ)

Արժեքը ներառում է

Բիլյարդ
Ավտոկայանատեղի
Արդուկ
Սեղանի թենիս
Փակ լողավազան
Wi-Fi

Վճարովի ծառայություններ

Մերսում
Բար-սրճարան
Լոբբի բար

Հավելյալ ինֆորմացիա

Հաճախորդի գրանցումը: ընդունում – 13:00, ճանապարհում – 12:00
Հավելյալ մահճակալ: 10.000 -15․000 դրամ ( կախված սեզոնից )
Սննդի նկարագրություն: շվեդական սեղան
Երեխաների համար: մինչև 5 տարեկան՝ անվճար, 5 տարեկանից բարձր՝ 10,000-15․000 դրամ ( կախված սեզոնից )
Սենյակներում առկա է: հեռուստացույց, սառնարան, չհրկիզվող պահարան