Loading map...

ՔԵՖՈ

Հաղպատ գյուղ (Թումանյանի տարածաշրջան), Հաղպատ,
Լոռու մարզ, Հայաստան
$00
Hotel
  • 363
  • 0

Նկարագրություն

2012թ. կառուցված Քեֆիլյան Հյուրանոցը գտնվում է Հայաստանի հյուսիսային հատվածում` Հաղպատ գյուղում: Գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Վանաձորից 60կմ հեռավորության վրա: Հյուրանոցի տեղադիրքը իդեալական է` պայմանավորված գյուղում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և վանքերով: Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբեդ գետի կիրճ և 1233թ. կառուցված Դսեվանք ամրոց, իսկ Հաղպատավանքը ընդհամենը 1կմ հեռավորության վրա է `Սանահին վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այստեղ են գտնվում նաև Սբ. Գրիգոր (1025թ.), Սբ. Աստվածածին (13դ.) և Կուսանաց Անապատ (10-20դ.) եկեղեցիները: Ալավերդիի Երկաթուղային Կայարանը 15 րոպե հեռավորության վրա է:
Հյուրանոցն առաջարկում է 14 էլեգանտ ինտերիերով Մեկտեղանոց, Երկտեղանոց և Երեքտեղանոց համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով իդեալական հանգստի համար: Այստեղ հնարավոր է անցկացնել նաև գործնական հանդիպումներ և համաժողովներ: Առաջին հարկում տեղակայված «Քեֆիլյան» Ռեստորանում հյուրերը կարող են համտեսել հայկական, ռուսական և եվրոպական բազմաթիվ անկրկնելի ուտեստներ:

Սենյակի տեսակը / ԱնձԱրժեքը ( առանց սննդի )Արժեքը ( ներառյալ նախաճաշ )Արժեքը ( ներառյալ նախաճաշ և ընթրիք )
Ստանդարտ / 1 անձ14․00015․00018․000
Ստանդարտ / 2 անձ23․000 ( 1-2 անձ )25․000 ( 1-2 անձ )31․000 ( 1-2 անձ )
Ստանդարտ / 3 անձ26․000 ( 1-3 անձ )29․000 ( 1-3 անձ )38․000 ( 1-3 անձ )
Լյուքս / 2 անձ30․000 ( 1-2 անձ )33․000 ( 1-2 անձ )42․000 ( 1-2 անձ )
Քոթեջ / 3 անձ21․000 ( 1-3 անձ )23․000 ( 1-3 անձ )29․000 ( 1-3 անձ )

Արժեքը ներառում է

Այգի
Ավտոկայանատեղի
Wi-Fi

Վճարովի ծառայություններ

Հագուստի լվացք
Ռեստորան

Հավելյալ ինֆորմացիա

Հաճախորդի գրանցումը: ընդունում – 15։00 ճանապարհում – 12։00
Հավելյալ մահճակալ: 5000 դրամ ( ներառյալ նախաճաշ )
Սննդի նկարագրություն: նախօրոք հաստատված ճաշացանկ
Երեխաների համար: մինչև 7 տարեկան՝ անվճար
Սենյակներում առկա է: հեռուստացույց, օդորակիչ