Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ «Ալպինա» հյուրանոցային համալիրը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Այստեղ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ: Նորաբաց հյուրանոցի սենյակները կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած ժամանակակից բոլոր հարմարություններով: Համալիրում մատուցվում են հետաքրքիր և համեղ ուտեստներ ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցից: Գործում է նաև երեքանգամյա սննդային փաթեթ, իսկ նորապսակներին այստեղ սպասվում է հաճելի անակնկալ՝ տոնական զարդարանքով հարսանեկան սենյակ:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը (ներառյալ երեքանգամյա սնունդ) |
Ստանդարտ / 2 անձ | 36.000 |
Կիսալյուքս երկսենյականոց / 2 անձ | 45.000 |
Լյուքս / 2 անձ | 50.000 |
Լյուքս խոհանոցով / 2 անձ | 55.000 |