Տեսարժան վայրեր

Ամբողջ Հայաստանի տարածքում կան շուրջ 40.000 պատմական հուշարձան: Մ.թ. 301-ին հայերն առաջին ազգն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես իրենց երկրի պետական կրոն: Որպես արդյունք հայոց մշակութային ժառանգության մեծ մասը ձևավորված է քրիստոնեական հավատքի հետ կապված սիմվոլներով և արժեքներով: Հայաստանում պահպանվող 40.000 հնագույն հուշարձաններից շատերը քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր են, որոնց մեծ մասը կառուցվել են քանդված հեթանոսական տաճարների հիմքի վրա:

Երեվան

View

Արագածոտն

View

Արարատ

View

Արմավիր

View

Գեղարքունիք

View

Լոռի

View

Իրենց եկեղեցիները կառուցելով, հայերը զգալի ներդրում են կատարել աշխարհի ճարտարապետական ավանդության մեջ: Նրանք մշակեցին եկեղեցու հատակագիծը խաչի տեսքով պատկերելու գաղափարը: Այս վաղ քրիստոնեական բազիլիկա ոճն ավելի ուշ ներմուծվեց եվրոպական տաճարների գոթական ճարտարապետության մեջ: Հայկական խաչքարերն ազգային ժառանգության յուրահատուկ մասն են: Հայաստանում կա շուրջ 4000 խաչքար և նրանցից յուրաքանչյուն ունի եզակի նախշեր:

Կոտայք

View

Շիրակ

View

Տավուշ

View

Վայոց Ձոր

View

Սյունիք

View

Արցախ

View

Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է: Այն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ նստավայրն է:Մայր Տաճարը կառուցվել է մ.թ. 301-ին նախկին հեթանոսական տաճարի տեղում: Հայաստանի լեռնային տարածքները հարուստ են հանքային ջրի աղբյուրներով` հայտնի իրենց բուժիչ հատկություններով: Չնայած հայկական հանքային ջրերն այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Ջերմուկը, Արզնին, Բջնին, Հանքավանը և Դիլիջանը շշալցվում են և լայնորեն տարածվում ամբողջ երկրում, խորհուրդ է տրվում այդ ջրերի բուժիչ հատ- կություններից օգտվել` այցելելով աղբյուրներն, որոնցից յուրաքանչյուրը գեղեցիկ և հայտնի առողջարաններ են: