Loading map...

Արզնի առողջարան

Արզնի գյուղ (Աբովյանի տարածաշրջան), Արզնի,
Կոտայքի մարզ, Հայաստան
֏00
Hotel
  • 424
  • 0

Նկարագրություն

 

   «ԱՐԶՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ» հյուրանոցային համալիրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով  հագեցած մի ամբողջական  կոմպլեքս է:
Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին  բնորոշ  է  ցածր  մթնոլորտային ճնշումը:
Արդյունավետ բուժման  համար առանձնակի նշանակություն  ունեն  հանքային  ջրերում  ածխաթթու  գազի  մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ)  և տարատեսակ  հանքային   տարրերի  ( 8-10գ/լ )  առկայությունը:
Առողջարանում գործում են հետևյալ պրոցեդուրաները՝ հանքային լոգանք Արզնի ջրով, փշատերևով, կավաբուծություն, ողնաշարային խնդիրների բուժում, ջրաբուժություն՝ ստորջրյա մերսում, ցիրկուլյար ցնցուղ, վերընթաց ցնցուղ, անձրևային ցնցուղ, ցնցուղ շարկո, մանուալ թերապիա՝ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա, քայլուղի, պարաֆինոթերապիա, տորֆոթերապիա, ինհալացիա, թթվածնաթերապի, ԷԿԳ, միկրոհոգնա, աղիքային և ստամոքսի լվացումներ հանքային ջրով, գինեկոլոգիական ոռոգում հանքային ջրով, էլեկտրոֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, Դ. Արսոնվալ, գերբարձր հաճախականության հոսանք (Ու.Վ.Չ.), կվարց, գերձայն (Ու.Զ.Տ.), սինուսային մոդուլացված հոսանք (ամպլիպուլս), էլեկտրաքուն:
Արզնի առողջարանում ցուցված է հետևյալ հիվանդությունների բուժումը՝ 

  1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝

ա/ սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)՝ կայուն ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ
բ/ հիպերտոնիկ հիվանդություն ( I II աստիճան )
գ/ ռևմատիկ և այլ պատճառներով առաջացած միոկարդիտ, սուր վիճակից 6-8 ամիս անց
դ/ տարբեր պատճառներով առաջացած միոկարդիոդիստրոֆիա
ե/ սիրտ-անոթային համակարգի նևրոզներ

  1. Աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ՝

ա/ ստամոքսի և աղիների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
բ/ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր
գ/ լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքային հիվանդություններ

  1. Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ՝

ա/ արտրիտներ, արտրոզներ, օստեոխոնդրոզ

  1. Նյութափոխանակության խանգարումներ՝

ա/ շաքարային դիաբետ ( թեթև և միջին ծանրություն )
բ/ ճարպային փոխանակության խանգարում
գ/ պոդագրա ( միզաքարային հիվանդություն )

  1. Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
  1. Նևրոզներ, գերհոգնածություն

Հակացուցված են `

  1.  վերը թվարկված հիվանդությունները սրացման շրջանում
  1.  Օնկո /Ուռուցքային / հիվանդությունները
Սենյակի տեսակը / ԱնձԱրժեքը (ներառյալ երեքանգամյա սնունդ)
01.01-31.01
01.05-30.09
01.02-30.04
01.11-31.12
01.10-31.10
Ստանդարտ (2 և ավել անձ)20.000 (2 և ավել անձ)30.000 (1 անձ)16.000 (2 և ավել անձ)24.000 (1 անձ)18.000 (2 և ավել անձ)27.000 (1 անձ)
Կիսալյուքս (2 և ավել անձ)25.000 (2 և ավել անձ)35.000 (1 անձ)20.000 (2 և ավել անձ)28.000 (1 անձ)22.000 (2 և ավել անձ)31.000 (1 անձ)
Լյուսք (2 և ավել անձ)27.000 (2 և ավել անձ)40.000 (1 անձ)22.000 (2 և ավել անձ)32.000 (1 անձ)24.000 (2 և ավել անձ)36.000 (1 անձ)

Արժեքը ներառում է

Ավտոկայանատեղի
Սեղանի թենիս
Մարզասրահ
Wi-Fi
Բուժում

Վճարովի ծառայություններ

Բիլյարդ
Փակ լողավազան

Հավելյալ ինֆորմացիա

Հաճախորդի գրանցումը: ընդունում – 10:00, ճանապարհում – 10:00
Հավելյալ մահճակալ: 20.000 դրամ ( ներառյալ երեքանգամյա սնունդ )
Սննդի նկարագրություն: շվեդական սեղան
Երեխաների համար: մինչև 3 տարեկան՝ անվճար, 3 - 8 տարեկան՝ 7.000 դրամ, 9 - 14 տարեկան` 10.000 դրամ ( ներառյալ երեքանգամյա սնունդ )
Սենյակներում առկա է: հեռուստացույց, սառնարան