«Savane» հյուրանոցը տեղակայված է էկզոտիկ այգիների շրջակայքում և 5ր քայլելով հեռու է Քոբուլետիի լողափից: Հյուրերի տարմադրության տակ են օդափոխիչով, հեռուստացույցով, կահավորված հարմարավետ սենյակները, որոնք ունեն սեփական պատշգամբ: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են ինչպես վրացական ազգային, այնպես էլ եվրոպական խոհանոցի ուտեստներ, իսկ սրճարան-բարում կարելի է փորձել տաք և սառը, ինպես նաև ալկոհոլային ըմպելիքների տեսականի: Ցանկության դեպքում հյուրանոցի աշխատակիցները կազմակերպում են էքսկուրսիաներ Սև ծովի առափնյա շրջաններով: Հյուրերը կարող են նաև օգտվել մերսման ծառայություններից, մինչ երեխաները զվարճանում են բաց լողավազանում:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) | |
01․06 - 30․06 | 01․07 - 31․08 | |
Ստանդարտ / 2 անձ | 50$ - ին համարժեք դրամ | 55$ - ին համարժեք դրամ |
Ստանդարտ / 3 անձ | 70$ - ին համարժեք դրամ | 75$ - ին համարժեք դրամ |
Ընտանեկան / 4 անձ | 90$ - ին համարժեք դրամ | 100$ - ին համարժեք դրամ |