«Ծաղկաձոր Մարրիոթ» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորի կենտրոնում: Այն ներառում է լիարժեք ընտանեկան հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Շենքի ճարտարապետական և ոճային լուծումները մշակվել են Եվրոպայից և ԱՄՆ-ից հրավիրված Մարրիոթի մասնագետների կողմից` հայ մասնագետների մասնակցությամբ: Հյուրանոցային համալիրի հիմնական շենքում կան 65 սենյակներ, ինչպես նաև 7 վիլլաներ` յուրաքանչյուրում 5-ական սենյակ: Հյուրանոցի բոլոր սենյակներն ապահովված են Wi-Fi կապով, ինչպես նաև արբանյակային հեռուստատեսությամբ և միջազգային հեռախոսակապով: Ունի 5 ռեստորան, փակ լողավազան, սաունա, բար, կոնֆերենց դահլիճ, մարզասրահ, ավտոկայանատեղի:
Սենյակի Տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
Ստանդարտ / 2 Անձ | 72.000 ( 1-2 անձ ) |
Դելյուքս / 2 Անձ | 84.000 ( 1-2 անձ ) |
Սուիթ / 4 Անձ | 204.000 ( 1-4 անձ ) |
Ռոյալ Սուիթ / 6 Անձ | 300.000 ( 1-6 անձ ) |
Քոթեջ Վիլլա Քինգ / 2 Անձ | 40.000 ( 1-2 անձ ) |
Վիլլա Դելյուքս / 2 Անձ | 78.000 ( 1-2 անձ ) |