«Ծաղկահովիտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում:
Հյուրանոցի ընդարձակ տարածքը հիանալի վայր է բացօթյա զբոսանքի համար:
Համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև ընտանեկան հանգստի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: Ռեստորանում, որը նախատեսված է մինչև 120 մարդու համար, մատուցվում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ: Հյուրերը կարող են խմիչք պատվիրել բարում, օգտվել անվճար WI FI կապից: Համալիրն ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի:
| Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
|---|---|
| Ստանդարտ / 1 Անձ | 10.000 |
| Ստանդարտ / 2 Անձ | 1 անձը - 10․000 , 2 անձը - 15․000 |
| Կիսալյուքս / 1 Անձ | 19.000 |
| Կիսալյուքս / 2 Անձ | 1 անձը - 19․000 , 2 անձը - 25․000 |
| Դելյուքս / 1 Անձ | 15.000 |
| Դելյուքս / 2 Անձ | 1 անձը - 15․000 , 2 անձը - 20․000 |
| Ընտանեկան / 4 Անձ | 35.000 ( 1-4 անձ ) |
