Ջերմուկի Արմենիա առողջարանային համալիրը տեղակայված է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները: Առողջարանի շենքը անմիջապես կգրավի Ձեր ուշադրությունը. այն հայկական դասական ճարտարապետությունը ներկայացնող մոնումենտալ կառույց է:
Այս շքեղ հյուրանոցային համալիրում դուք կարող եք վայելել առողջարանային քաղաքի շրջակա բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող բուժական թերապիայից: Հյուրանոցն առաջարկում է բուժման կուրսեր տարբեր տեսակի հիվանդությունների համար, որոնց շարքին են դասվում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ (գաստրիտ, խոց, տասներկումատնյա աղիքի խոց), լյարդի, լեղապարկի, մկանային համակարգի և գինեկոլոգիական հիվանդություններ: Նյութափոխանակության խախտման դեպքում սա իդեալական վայր է, որտեղ կարելի է զվարճանքի հետ մեկտեղ ստանալ բուժական կուրսեր, քանի որ առողջարանն առաջարկում է շաքարախտի, գիրության, արյան բարձր մակարդելիության բուժման կուրսեր: Եվ ի վերջո, այստեղ կարելի է ստանալ նյարդային համակարգի, պրոկտոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների, ռադիկուլիտի, ռևմատիզմի և այլ նմանատիպ հիվանդությունների բուժման կուրսեր:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ բուժում և երեքանգամյա սնունդ ) | |
01.06-30.09 | 07.01-31.05 01.10-31.12 |
|
Ստանդարտ / 1 Անձ | 35.000 | 25.000 |
Ստանդարտ /2 Անձ | 70.000 ( 1-2 անձ ) | 50.000 (1-2 անձ) |
Ստանդարտ / 1Անձ | 45․000 | 60․000 |
Ստանդարտ / 2 Անձ | 70.000 ( 1-2 անձ ) | 50.000 (1-2անձ) |
Լյուքս 2-րդ կարգի / 1 Անձ | 80․000 | 50․000 |
Լյուքս 1-ին կարգի /1 Անձ | 90.000 | 60.000 |
Լյուքս 2-րդ կարգի /2 Անձ | 90.000 ( 1-2 անձ ) | 60.000 (1-2 անձ) |
Լյուքս 1-ին կարգի / 2 Անձ | 100.000 ( 1-2 անձ ) | 70․000 (1-2 անձ) |