«Արարատ մոր և մանկան» առողջարանը նրանց համար է, ովքեր որոշել են համատեղել հանգիստը և բուժումը: Առողջարանը գտնվում է Ջերմուկի կենտրոնական հատվածում՝ հանքային ջրի ըմպելասրահից ոչ հեռու: Այն հանդիսանում է Ջերմուկի լավագույն բուժական կենտրոններից մեկը, որտեղ գործում են հանքային ջրաբուժական, ֆիզիոթերապիայի, պարաֆինաթերապիայի, ինհալացիայի, մերսման և այլ կաբինետներ: Ձեր տրամադրության տակ են 81 վերանորոգված և եվրովերանորոգված սենյակնեը, ինչպես նաև բիլիարդի, սեղանի թենիսի խաղասենյակները, վոլեյբոլի խաղահրապարակը, ինտերնետ ակումբը: Առողջարանում հաջողությամբ բուժվում են աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների, հենաշարժական համակարգի, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ: Արդյունավետ բուժվում են նյութափոխանակության խանգարում ունեցող հիվանդները, բուժական մեծ արդյունքներ են նկատվում մանկական ուղեղային կաթվածի (ДЦП), նևրոզների և սթրեսների դեպքում:
Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, այդ թվում`
- խրոնիկական գաստրիտ՝ցածր, միջին և բարձր սեկրեցիայով (սրացման փուլից դուրս)
- ստամոքսի ֆունկցիոնալ խանգարում՝սեկրեցիայի և շարժողական ակտիվության խանգարումներով
- ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդություն՝ ռեմիսիայի շրջանում, առանց մոտորիկայի խանգարումների, արյունահոսության հակման և պենետրացիայի
- կատարված վիրահատությունների հետվիրահատական շրջանում (ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդության առիթով, ոչ շուտ, քան վիրահատությունից երեք ամիս անց, ամրացած հետվիրահատական սպիով և ընդհանուր բավարար վիճակում)
- տարբեր էթիոլոգիայի խրոնիկական կոլիտ և էնթերոկոլիտ, թեթև ու միջին աստիճանի, բացառությամբ` ստենոզող, տուբերկուլյոզային և խոցային էնթերոկոլիտների
- սրացման փուլից դուրս, տարբեր էթիոլոգիայի խրոնիկական հեպատիտներ, մնացորդային երևույթներ լյարդի թունաքիմիական ախտահարումներից հետո, ոչ ակտիվ շրջանում, լյարդի ֆունկցիոնալ փորձերի ոչ մեծ շեղումների դեպքում, ընդհանուր բավարար վիճակում
- խոլեցիստիտ, անգիոխոլիտ առանց հաճախակի սրացումների, առանց դեղնուկի և նորմալ ԷՆԱ-ով
- լեղապարկի և լեղուղիների դիսկինեզիա
- լեղաքարային խոլեցիստիտ, բացառությամբ ինֆեկցիոն, բարդացած և հաճախակի սրացող ձևերի
- լեղուղիների հետվիրահատական վիճակ (ոչ շուտ, քան վիրահատությունից 3-4 ամիս անց)
Հենաշարժական համակարգի հիվանդություններ`
- ռևմատոիդարթրիտ (ոչ ակտիվ փուլում, պրոցեսի մինիմալ և միջին ակտիվությամբ)
- ինֆեկցիոն պոլիարթրիտ` որոշակի էթիոլոգիայի, առանց պրոցեսի ակտիվության նշանների
- դեֆորմացնող օստեոարթրոզ (օստեխոնդրոզ, սպոնդիլոզ,սպոնդիլոարթրոզ)
- մկաների, ջլերի, փակեղների և նյարդերի պերիֆերիկ հատվածի բորբոքային հիվանդություններ
- մանկական ուղեղային կաթված` առանց խորը մտավոր հետամնացության
Հակացուցված է`
- բոլոր հիվանդությունները սրացման շրջանում
- հատուկ բուժում պահանջող բոլոր խրոնիկական հիվանդությունները
- մեկուսացման շրջանը չանցած բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները
- բացիլակրությունը
- բոլոր վարակիչ հիվանդությունները
- սրտանոթային համակարգի հիվանդությունները, արյան շրջանառության անբավարարության բոլոր աստիճաններում
- հոգեկան հիվանդությունները, որոնք պահանջում են անհատական բուժում և խնամք
Սենյակի տեսակ / Անձ | Արժեքը ( ներառյալ երեք անգամյա սնունդ ) |
Ստանդարտ / 1-5 Անձ | 15.000 ( 1-5 անձ) |
Ստանդարտ պլյուս / 1-5 Անձ | 16.500 ( 1-5 անձ ) |
Լյուքս / 1-5 Անձ | 20.000 ( 1-5 անձ ) |