Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում Գոշավանքի մոտակայքում: Կան ստանդարտ երկտեղանոց, կիսալյուքս և ընտանեկան սենյակներ: Յուրաքանչյուր սենյակում հանգստի համար անհրաժեշտ պարագաներ: Հյուրանոցի ռեստորանում պատրաստվում և մատուցվում են ազգային և այլ խոհանոցների տարբեր ճաշատեսակներ:
Մխիթար Գոշ հյուրատունը հատկապես կհետաքրքրի ակտիվ հանգստի սիրահարներին: Այստեղից կարելի է արշավներ կազմակերպել դեպի Գոշալիճ, որը գյուղից 2.5 կմ հեռավորության վրա է գտնվում: Հետիոտն էքսկուրսիաների սիրահարներին կգրավի Գոշ-Պարզ լիճ երթուղին, որն ամբողջությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը մեկ անձի համար ( ներառյալ նախաճաշ ) | Արժեքը մեկ անձի համար ( ներառյալ երեքանգամյա սնունդ ) |
Ստանդարտ / 2 անձ | 20․000 ( 1-2 անձ ) | 28․000 ( 1-2 անձ ) |
Ստանդարտ / 3 անձ | 22․000 ( 1-3 անձ ) | 40․000 ( 1-3 անձ ) |
Լյուքս / 2 անձ | 25․000 ( 1-2 անձ ) | 37․000 ( 1-2 անձ ) |
Լյուքս / 4 անձ | 34․000 ( 1-4 անձ ) | 46․000 ( 1-4 անձ ) |