«Արզնի թիվ 1 առողջարանը» գտնվում է Երևանից 20կմ հեռավորության վրա, Հրազդանի գեղատեսիլ կիրճի ձախափնյա սարահարթում, ծովի մակերևույթից 1300մ բարձրության վրա: Առողջարանում բուժվում են սիրտ-անոթային համակարգի, ստամոքսա-աղիքային տրակտի, քրոնիկական բորբոքումների, հետինֆարկտային ուղեղի անոթների հիվանդությունները:
Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթու քլորիդահիդրո-կարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով։ Արզնի հանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1,25-2,0 գ/լ) և միներալ էլեմենտներ (8-10 գ/լ), հանդիսանում են արդյունավետ բուժման հիմնական գործոնները։ «Արզնի» առողջարանը (նախկին լեչկոմիսիան) հագեցած է առողջարանակուրորտային բուժման ամբողջ կոմպլեքսով։
Արժեքը մեկ անձի համար ( ներառյալ չորսանգամյա սնունդ ) | |
Ստանդարտ / 2 անձ | 14․000 |
Ստանդարտ / 1 անձ | 16․000 |
Ստանդարտ / 2 անձ | 16․000 |
Ստանդարտ / 1 անձ | 18․000 |
Կիսալյուքս / 2 անձ | 18․000 |
Լյուքս / 2 անձ | 20․000 |
Լյուքս / 2 անձ | 24․000 |
Լյուքս / 2 անձ | 25․000 |