«ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռեզորթ» հյուրանոցը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են բնությունը և կենդանիներին: Այն գտնվում է Գեղադիր գյուղում` Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղու վրա: Հյուրանոցը Ձեզ է ներկայացնում հայկական տուֆից և փայտից նորակառույց և ոճավոր տնակների յուրօրինակ ընտրություն: «ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է բոլոր հարմարությունները մեծահասակների և երեխաների համար` կահավորված տնակներ և հանգստի հարմարություններ, խաղերի մեծ տեսականի, տեխնիկապես հագեցած ժամանակակից կոնֆերանս դահլիճ, բար, ինչպես նաև այգիներ: Ցանկության դեպքում կարելի է մասնակցել նաև նկարչություն և կավագործություն դասընթացներին, ինչպես նաև կընձեռնվի հնարավորություն մասնակցելու մեղր քամելու օրվան, թոնրատանը՝ լավաշի պատրաստմանը: Հանգստավայրի էկոլոգիապես մաքուր շրջակայքում կան բազմաթիվ ընտանի կենդանիներ, տեղադրվել են նաև արևային կայաններ` էկոլոգիապես մաքուր միջավայր ստեղծելու և առկա ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով: Հյուրերի համար կազմակերպվում է փոքրիկ շրջագայություն հանգստավայրի ողջ տարածքով: Ցանկության դեպքում կազմակերպվում է նաև շրջայց գյուղում և գյուղի մոտակա գեղատեսիլ վայրերում էլեկտրական հեծանիվներով:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) | |
01.09-30.06 | 01.07-31.08 | |
Ստանդարտ / 1 անձ | 30.000 | 35.000 |
Ստանդարտ / 2 անձ | 35.000 ( 1-2 անձ ) | 40.000 ( 1-2 անձ ) |
Ստանդարտ / 3 անձ | 40.000 ( 1-3 անձ ) | 45.000 ( 1-3 անձ ) |
Կիսալյուքս / 1 անձ | 35.000 | 40.000 |
Կիսալյուքս / 2 անձ | 40.000 ( 1-2 անձ ) | 45.000 ( 1-2 անձ ) |
Կիսալյուքս / 3 անձ | 45.000 ( 1-3 անձ ) | 50.000 ( 1-3 անձ ) |
Երկու ննջարանով / 5 անձ | 60.000 ( 1-5 անձ ) | 70.000 ( 1-5 անձ ) |
Երեք ննջարանով սուիթ / 4 անձ | 65.000 ( 1-4 անձ ) | 75.000 ( 1-4 անձ ) |
Ջունիոր սուիթ / 1 անձ | 40.000 | 45.000 |
Ջունիոր սուիթ / 2 անձ | 45.000 ( 1-2 անձ ) | 50.000 ( 1-2 անձ ) |
Քոթեջ ջունիոր սուիթ / 1 անձ | 40.000 | 45.000 |
Քոթեջ ջունիոր սուիթ / 2 անձ | 45.000 ( 1-2 անձ ) | 50.000 ( 1-2 անձ ) |
Քոթեջ նախագահական սուիթ / 1 անձ | 60.000 | 65.000 |
Քոթեջ նախագահական սուիթ / 2 անձ | 65.000 ( 1-2 անձ ) | 70.000 ( 1-2 անձ ) |