Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում է ծվարել <<Թեժ լեռ>> հանգստյան տունը: Սաղարթախիտ անտառներով շրջապատված այս հանգստյան տանը Դուք կարող եք վայելել Ձեր անկրկնելի հանգիստը, համտեսել համադամ խորտիկներ, ըմբոշխնել սոճիների թարմ և առողջարար օդը: <<Թեժ լեռ>> հանգստյան տունը Ձեզ է առաջարկում 25 համար և 1 երկհարկանի քոթեջ: Բոլոր համարներն, անկախ կարգից, ունեն սանհանգույց, տաք և սառը ջուր, անլար ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Այստեղ Դուք անվճար կարող եք օգտվել բացօթյա լողավազանից, սեղանի թենիսից, մարզասարքերից, խաղահրապարակից: Բացի այդ, ցանկության դեպքում նախնական պատվերով կարող են կազմակերպվել նաև էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ և ընթրիք ) | |
01․05 - 15․10 31․12 - 15․01 | 16․10 - 30․12 16․01 - 30․04 |
|
Ստանդարտ / 1 անձ | 19․000 | 15․000 |
Ստանդարտ / 2 անձ | 24․000 ( 1-2 անձ ) | 20․000 ( 1-2 անձ ) |
Կիսալյուքս / 2 անձ | 33․000 ( 1-2 անձ ) | 28․000 ( 1-2 անձ ) |
Սուիթ / 2 աձ | 35․000 ( 1-2 անձ ) | 29․000 ( 1-2 անձ ) |
Ընտանեկան / 4 անձ | 50․000 ( 1-4 անձ ) | 43․000 ( 1-4 անձ ) |
Քոթեջ / 6 անձ | 72․000 ( 1-6 անձ ) | 58․000 ( 1-6 անձ ) |