«Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ» հյուրանոցը գտնվում է Սևանա լճի գեղատեսիլ ափերից մեկի մոտ: Հյուրանոցի արտաքին ու ներքին հարդարանքը աչքի է ընկնում իր յուրահատկությամբ:
«Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ» հյուրանոցն ունի 34 հարմարավետ սենյակներ: Սենյակները բավականին ընդարձակ են և հարմարավետ: Դրանց մեծ մասի պատուհաններից բացվում է Սևանա լճի տեսարանը: Բոլոր սենյակները զարդարված են Թուֆենկյան գորգերով, եզակի կահույքով և ինտերիերի այլ պարագաներով: Լոգարանները պատրաստված են տեղական կանաչ քարից: Հյուրանոցում ստեղծված են հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը մեկ անձի համար ( ներառյալ նախաճաշ ) |
Ստանդարտ փոքր / 2 անձ | 47․200 |
Ստանդարտ մեծ / 3 անձ | 56․720 |
Դուպլեքս / 3 անձ | 56․720 |
Սուիթ / 4 անձ | 76․160 |