«Ծովին Քար» հյուրանոցը գտնվում է Խաչեն գետի ափին՝ անտառապատ տարածքում: Հյուրանոցն ունի ինքնատիպ ներքին հարդարանք, որտեղ իշխում է ծովային թեման: Շրջակա բնության տեսարաններով, իր առանձնացված տեղադիրքով այն անմիջապես կգրավի բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն հանգիստն անցկացնել քաղաքակրթությունից հեռու` բնության այս գողտրիկ անկյունում:
Երեխաների, ինչու չէ նաև մեծահասակների համար տարածքում կան հետաքրքիր և զվարճալի վայրեր: Փոքրիկ կենդանաբանական այգին, գետի բնական լողավազանները, բացօթյա տաղավարներն ստեղծում են նաև ակտիվ հանգստի հնարավորություն: Հյուրանոցի միկրոավտոբուսն օրեկան մի քանի անգամ իրականացնում է տրանսֆեր Վանք գյուղ:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) | |
31․10 - 31․05 | 01․05 - 01․11 | |
Ստանդարտ / 1 անձ | 10․000 | 12․000 |
Ստանդարտ / 2 անձ | 17․000 ( 1-2 անձ ) | 20․000 ( 1-2 անձ ) |
Կիսալյուքս / 2 անձ | 25․000 ( 1-2 անձ ) | 30․000 ( 1-2 անձ ) |
Լյուքս / 2 անձ | 35․000 ( 1-2 անձ ) | 40․000 ( 1-2 անձ ) |
Ընտանեկան / 4 անձ | 35․000 ( 1-4 անձ ) | 40․000 ( 1-4 անձ ) |