Ալեքսանդրապոլ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, մոտ կենտրոնական Հրապարակին: Հյուրանոցի նրբաճաշակ և շքեղ ինտերիերը կգոհացնի անգամ ամենապահանջկոտ հյուրերին: Կան տարբեր կարգի համարներ` նախատեսված գործնական և հանգստի նպատակով : Արվեստի սիրահարներին կգրավի հյուրանոցի` արվեստի յուրօրինակ հավաքածուն: Յուրօրինակ կահավորված ռեստորանում հյուրերը կարող են պատվիրել տեղական, ազգային և այլ խոհանոցների ճաշատեսակներ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ` անվճար Wi-Fi ինտերնետ կապով, օդորակիչ համակարգով և արբանյակային հեռուստատեսությամբ: Պատմական կենտրոնի ճարտարապետությունը, խաչքարերի պուրակը աննման շունչ են հաղորդում հյուրանոցին: