Պանորամա Ռեզորթը տեղակայված է Նորք-Մարաշում: Այստեղ հյուրերը պատշգամբներից կարող են վայելել բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը, ինչպես նաև Երևան քաղաքի հիասքանչ տեսարանը: Հյուրանոցը բավականին մոտ է կենտրոնին (10 րոպե ճանապարհ մեքենայով)`պատմամշակութային և կրոնական վայրեր այցելելու համար:
Պանորամա Ռեզորթը առաջարկում է ընդարձակ համարներ (1,2,3 և 4 ննջասենյակով համարներ): Բոլոր համարները տեխնիկապես լիովին համալրված են և կահավորված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: