Loading map...

Ասար

Զաքարյան փող., 31 շենք, Վանաձոր,
Լոռու մարզ, Հայաստան
֏00
Hotel
  • 416
  • 0

Նկարագրություն

Վանաձորի «Արմենիա» Հյուրանոցային և Վերականգնողական Համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 110 կմ դեպի հյուսիս, Զվարթնոց օդանավակայանից 100 կմ հեռավորության վրա։ Համալիրն ունի 8 հա բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է «Վանաձոր» գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։ Փակ լողավազանը գտնվում է Համալիրից 200 մ. հեռավորության վրա։ Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս հյուրանոցային համարներ։ Բոլոր համարներում ապահովված է տաք և սառը ջրամատակարարում, ջեռուցման համակարգ, տեղադրված է հեռուստացույց, սառնարան, հեռախոս, WiFi ինտերնետային կապ։ Համալիրի ռեստորանային մասում մատուցվում է օրական 4-անգամյա բարձրակարգ սնունդ։ Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում (oգտագործվում է սեփական «Ֆիոլետովո»  տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է «Լոռի» հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։ «Արմենիա» համալիրը հոգում է նաև իր այցելուների հաճելի ժամանցի մասին։ Այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գործում է բար, խաղասենյակ (բիլիարդ, թենիս և այլն), գրադարան։ Տրամադրվում են նաև դահլիճներ սեմինարներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար։

Սենյակի տեսակը / ԱնձԱրժեքը մեկ անձի համար ( ներառյալ չորսանգամյա սնունդ )
Ստանդարտ / 2 անձ18․000
Կիսալյուքս / 2 անձ20․000
Ընտանեկան / 4 անձ20․000
Լյուքս / 2 անձ22․000

Արժեքը ներառում է

Ավտոկայանատեղի
Սեղանի թենիս
Շախմատ
Wi-Fi

Վճարովի ծառայություններ

Բիլյարդ
Մինի բար

Հավելյալ ինֆորմացիա

Հաճախորդի գրանցումը: ընդունում – 12։00 ճանապարհում – 12։00
Հավելյալ մահճակալ: չի տրամադրվում
Սննդի նկարագրություն: նախօրոք հաստատված ճաշացանկ
Երեխաների համար: 1-2 տարեկան՝ անվճար, 2-5 տարեկան՝45% զեղչ, 6-10 տարեկան՝ 55% զեղչ, 11-14 տարեկան՝70% զեղչ ( մահչակալ, սնունդ )
Սենյակներում առկա է: հեռուստացույց, սառնարան