Loading map...

ԱՐԱՐԱՏ ՄՈՐ և ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ

Շահումյան փող., 18, Ջերմուկ,
Վայոց ձորի մարզ, Հայաստան
֏00
Hotel
  • 453
  • 0

Նկարագրություն

«Արարատ մոր և մանկան» առողջարանը նրանց համար է, ովքեր որոշել են համատեղել հանգիստը և բուժումը:    Առողջարանը գտնվում է Ջերմուկի կենտրոնական հատվածում՝ հանքային ջրի ըմպելասրահից ոչ հեռու: Այն հանդիսանում է Ջերմուկի լավագույն բուժական կենտրոններից մեկը, որտեղ գործում են հանքային ջրաբուժական, ֆիզիոթերապիայի, պարաֆինաթերապիայի, ինհալացիայի, մերսման և այլ կաբինետներ: Ձեր տրամադրության տակ են 81 վերանորոգված և եվրովերանորոգված սենյակնեը, ինչպես նաև բիլիարդի, սեղանի թենիսի խաղասենյակները, վոլեյբոլի խաղահրապարակը, ինտերնետ ակումբը: Առողջարանում հաջողությամբ բուժվում են աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների, հենաշարժական համակարգի, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ: Արդյունավետ բուժվում են նյութափոխանակության խանգարում ունեցող հիվանդները, բուժական մեծ արդյունքներ են նկատվում մանկական ուղեղային կաթվածի (ДЦП), նևրոզների և սթրեսների դեպքում:

Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, այդ թվում`

  1. խրոնիկական գաստրիտ՝ցածր, միջին և բարձր սեկրեցիայով (սրացման փուլից դուրս)
  2. ստամոքսի ֆունկցիոնալ խանգարում՝սեկրեցիայի և շարժողական ակտիվության խանգարումներով
  3. ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդություն՝ ռեմիսիայի շրջանում, առանց մոտորիկայի խանգարումների, արյունահոսության հակման և պենետրացիայի
  4. կատարված վիրահատությունների հետվիրահատական շրջանում (ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդության առիթով, ոչ շուտ, քան վիրահատությունից երեք ամիս անց, ամրացած հետվիրահատական սպիով և ընդհանուր բավարար վիճակում)
  5. տարբեր էթիոլոգիայի խրոնիկական կոլիտ և էնթերոկոլիտ, թեթև ու միջին աստիճանի, բացառությամբ` ստենոզող, տուբերկուլյոզային և խոցային էնթերոկոլիտների
  6. սրացման փուլից դուրս, տարբեր էթիոլոգիայի խրոնիկական հեպատիտներ, մնացորդային երևույթներ լյարդի թունաքիմիական ախտահարումներից հետո, ոչ ակտիվ շրջանում, լյարդի ֆունկցիոնալ փորձերի ոչ մեծ շեղումների դեպքում, ընդհանուր բավարար վիճակում
  7. խոլեցիստիտ, անգիոխոլիտ առանց հաճախակի սրացումների, առանց դեղնուկի և նորմալ ԷՆԱ-ով
  8. լեղապարկի և լեղուղիների դիսկինեզիա
  9. լեղաքարային խոլեցիստիտ, բացառությամբ ինֆեկցիոն, բարդացած և հաճախակի սրացող ձևերի
  10. լեղուղիների հետվիրահատական վիճակ (ոչ շուտ, քան վիրահատությունից 3-4 ամիս անց)

Հենաշարժական համակարգի հիվանդություններ`

  1. ռևմատոիդարթրիտ (ոչ ակտիվ փուլում, պրոցեսի մինիմալ և միջին ակտիվությամբ)
  2. ինֆեկցիոն պոլիարթրիտ` որոշակի էթիոլոգիայի, առանց պրոցեսի ակտիվության նշանների
  3. դեֆորմացնող օստեոարթրոզ (օստեխոնդրոզ, սպոնդիլոզ,սպոնդիլոարթրոզ)
  4. մկաների, ջլերի, փակեղների և նյարդերի պերիֆերիկ հատվածի բորբոքային հիվանդություններ
  5. մանկական ուղեղային կաթված` առանց խորը մտավոր հետամնացության

Հակացուցված է`

  1. բոլոր հիվանդությունները սրացման շրջանում
  2. հատուկ բուժում պահանջող բոլոր խրոնիկական հիվանդությունները
  3. մեկուսացման շրջանը չանցած բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները
  4. բացիլակրությունը
  5. բոլոր վարակիչ հիվանդությունները
  6. սրտանոթային համակարգի հիվանդությունները, արյան շրջանառության անբավարարության բոլոր աստիճաններում
  7. հոգեկան հիվանդությունները, որոնք պահանջում են անհատական բուժում և խնամք
Սենյակի տեսակ / ԱնձԱրժեքը ( ներառյալ երեք անգամյա սնունդ )
Ստանդարտ / 1-5 Անձ15.000 ( 1-5 անձ)
Ստանդարտ պլյուս / 1-5 Անձ16.500 ( 1-5 անձ )
Լյուքս / 1-5 Անձ20.000 ( 1-5 անձ )

Արժեքը ներառում է

Մանկական խաղասենյակ
Wi-Fi

Վճարովի ծառայություններ

Բիլյարդ
Ավտոկայանատեղի
Սեղանի թենիս
Մերսում

Հավելյալ ինֆորմացիա

Հաճախորդի գրանցումը: ընդունում – 13:00 ճանապարհում – 12:00
Հավելյալ մահճակալ: չի տրամադրվում
Սննդի նկարագրություն: շվեդական սեղան
Երեխաների համար: մինչև 1 տարեկան՝ անվճար, 1-3 տարեկան՝ 60% զեղչ, 3-10 տարեկան՝ 50% զեղչ, 10-15 տարեկան՝ 25% զեղչ ( ներառյալ երեքանգամյա սնունդ )
Սենյակներում առկա է: հեռուստացույց, արբանյակային ալեհավաք