«Գլաձոր» առողջարանային համալիրը գտնվում է Ջերմուկ քաղաք-առողջարանում: Առողջարանային բուժման համալիրն ընգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սնունդը ( օրը երեք անգամ ), կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն:
«Գլաձոր» առողջարանում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները:
Հանգստացողների տրամադրության տակ են 500-տեղանոց դահլիճը, հանդիպումների սրահը, պարահրապարակը, լողավազանը և սաունան, սրճարանը և խանութը, սեղանի խաղերը, կոմպյուտերային խաղերը, ինտերնետը: Առողջարանի տարածքում բարեկարգված են ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտերը:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը մեկ անձի համար ( ներառյալ երեք անգամյա սնունդ ) |
|
01.07-31.07 01.09-31.09 | 01.08-31.08 | |
Ստանդարտ / 2 Անձ` սառը ջրով | 12.000 | 12.000 |
Ստանդարտ / 1 Անձ`սառը ջրով | 13.000 | 14.000 |
Ստանդարտ / 2 Անձ` տաք ջրով | 14.000 | 15.000 |
Ստանդարտ / 1 Անձ` տաք ջրով | 15.000 | 16.000 |
Ստանդարտ / 2-3 Անձ | 16.000 | 16.000 |
Ստանդարտ վերանորոգված / 2 Անձ | 18.000 | 20.000 |
Ստանդարտ վերանորոգված / 1 Անձ | 20.000 | 25.000 |
Կիսալյուքս վերանորոգված /3 Անձ | 20.000 | 20.000 |
Լյուքս վերանորոգված / 3 Անձ | 25.000 | 25.000 |