«Դիլիժանս» հյուրանոցը տեղակայված է Աղստև գետի ափին: Հյուրանոցի բոլոր սենյակները լիովին կահավորված են, ապահովված հանգստի համար անհրաժեշտ պարագաներով: Հանգստյան տնից բացվում է Դիլիջան քաղաքի բնության գեղեցիկ տեսարանը:
Հյուրանոցային համալիրն ունի նաև ամառային տաղավար, որտեղ կարելի է անցկացնել հաճելի ժամանց և վայելել Դիլիջանի գեղեցկությունն ամբողջությամբ: Հնարավոր է նաև զբաղվել ձկնորսությամբ: Ռեստորանում կարելի է ճաշակել ավանդական հայկական համեղ ուտեստներ: Գործնական հանդիպումների համար նախատեսված է համաժողովների դահլիճ՝ ապահովված տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
Ստանդարտ / 2 անձ | 18․000 ( 1-2 անձ ) |
Կիսալյուքս / 2 անձ | 20․000 ( 1-2 անձ ) |
Ընտանեկան / 4 անձ | 35․000 ( 1-4 անձ ) |