«Եղևնուտ» հյուրանոցը գտնվում է Գորիսի արևմտյան հատվածում` քաղաքի հյուսիսային մուտքի մոտ: Հյուրանոցն առաջարկում է ընտանեկան ջերմ մթնոլորտում գիշերելու և հանգստի հարմարավետ, մաքուր և մատչելի պայմաններ: Բոլոր 22 սենյակներն ունեն հանգստի համար անհրաժեշտ պայմաններ: Հյուրանոցն ունի գեղեցիկ բակ, որտեղ կարելի է լիարժեք վայելել հանգիստը: Ռեստորանը մատուցում է հայկական ավանդական ճաշատեսակներ, իսկ թեյն ու սուրճը հյուրերի համար անվճար են: Զբոսաշրջիկներին տրամադրվում են շրջակա տեսարժան վայրերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ ցանկության դեպքում նաև բանիմաց ուղեկցորդներ, տաքսի և այլ փոխադրամիջոցների ծառայություններ:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը 1 անձի համար (ներառյալ նախաճաշ) | |
16.03 - 14.10 | 15.10 - 15.03 | |
Ստանդարտ / 1 անձ | 20.000 | 14.000 |
Ստանդարտ / 2 անձ | 23.000 | 18.000 |
Ստանդարտ / 3 անձ | 25.000 | 20.000 |
Ընտանեկան / 4 անձ | 35.000 | 30.000 |