«Զանգեր» հյուրանոցն առաջարկում է հանգիստ՝ հարմարավետ սենյակներում և ջերմ մթնոլորտում: Այն իրենից ներկայացնում է երկհարկանի կառույց հայկական ճարտարապետության էլեմենտներով և տեղական կոլորիտով: Հյուրանոցն ունի մեկ, երկու, երեք, չորս հոգու համար նախատեսված ստանդարտ տեսակի և լյուքս սենյակներ, ինչպես նաև 2 սենյականոց ընտանեկան սենյակ, ավտոկայանատեղի, ընդարձակ նախասրահներ, բար, ճաշարան, բացօթյա սրճարան, ծաղկանոց և այգի: Սենյակներից մի քանիսն ունեն բաց պատշգամբներ, որտեղից բացվում է հիանալի տեսարան:
«Զանգեր» հյորանոցում մատուցվում են էկոլոգիապես մաքուր սննդից հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև ընդունվում են պատվերներ հատուկ սննդակարգով սնվողների համար:
Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ:
Սենյակի տեսակը / 4 Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
Ստանդարտ / 1 անձ | 12․000 |
Ստանդարտ / 2 անձ | 18․000 ( 1-2 անձ ) |
Ստանդարտ / 3 անձ | 24․000 ( 1-3 անձ ) |
Ընտանեկան / 4 անձ | 30․000 ( 1-4 անձ ) |