Էկլեկտիկա հյուրանոցը գտնվում է Մարտակերտի շրջանում` Վանք գյուղում: Հյուրանոցին հարող տարածքում գործում է բանկ, կենդանաբանական այգի, ձիարշավարան, ռեստորան և խանութ:
Բոլոր սենյակները հարմարավետ են, ունեն անհրաժեշտ հարմարություններ: Նավ հիշեցնող հյուրանոցի պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի գետը: Այստեղ ավանդականը համեմված է նորագույն լուծումներով:
Հյուրերը կարող են ճաշել հյուրանոցի Վան Գոգ ռեստորանում, որտեղ բացի հայկական կերակրատեսակներից մատուցվում են նաև չինական խոհանոցի ճաշատեսակներ: Սնվել կարելի է նաև բացօթյա սրճարանում:
Հյուրանոցը գտնվում է վերանորոգման փուլում։