Թուֆենկյան «Ավան Ձորագետ» հյուրանոցը մեծ քարե կառույց է, որն արտաքինից պատրաստված է բազալտե քարից և գտնվում է Դեբեդի կիրճում:
Հյուրանոցի ներքին հարդարանքը և կահավորանքը յուրօրինակ է և նրբաճաշակ: Բոլոր համարները համապատասխանում են բարձր չափանիշների, մաքուր են և լիովին կահավորված: Համարներում գերիշխում է հայկական շունչն ու ոգին: Որոշ համարներից բացվում է կիրճի զարմանահրաշ տեսարանը: Այստեղով է հոսում Դեբետ գետը: Այլ համարներից բացվում է հսկայական լեռնային զանգվածների սքանչելի տեսարանը: Պատուհաններից լսվող գետի քրքջոցը լրացնում ու ամբողջական է դարձնում հանգիստը այս հյուրանոցում: Հյուրանոցի աշխատակազմը շատ բարեհամբյուր է և հյուրընկալ: Հյուրանոցում մատուցվող սնունդը որակյալ է և համեղ: Հյուրանոցի ռեստորանն ունի բար և նախասրահ: Դուք կարող եք ճաշել կամ հյուրանոցի ներսում կամ բացօթյա ընդարձակ սրճարանում, որեղից բացվում է Դեբեդ գետի տեսարանը: Այստեղ հիմնականում մատուցվում են հայկական և վրացական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ:
Նկարագրություն
Արժեքը ներառում է
Վճարովի ծառայություններ
Հավելյալ ինֆորմացիա
Հաճախորդի գրանցումը: ընդունում – 15։00 ճանապարհում – 12։00