«Կազանովա» հյուրանոցը գտնվում է Դիլիջանի գեղեցիկ բնության գրկում: Հյուրանոցը բաղկացած է երկու եռահարկ մասնաշենքերից՝ Կազանովա և Վենետիկ: Երկու մասնաշենքերն էլ հագեցած են պատշգամբներով և օթյակներով:
Կազանովա մասնաշենքի առաջին հարկում առկա են թեթև մարզասարքեր, սեղանի թենիս, սաունա, ձմեռային այգի և կարաոկե բար: Երկրորդ հարկում գտնվում է խոհանոց, ճաշասենյակ, բուխարու սենյակ և ելք դեպի պատշգամբ: Երրորդ հարկում է գտնվում նախասրահը և երեք դելյուքս կարգի սենյակներ բաց պատշգամբներով, որոնցից բացվում է հրաշալի տեսարան դեպի անտառապատ լեռները:
Վենետիկ մասնաշենքի առաջին հարկը պահեստային է, ունի ելք դեպի այգի: Մասնաշենքի երկրորդ հարկում է գտնվում նախասրահը, երկու երկտեղանոց համարներ և մեկ երեք տեղանոց ընտանեկան սենյակ իր խոհանոցով:
Սենյակի տեսակը / Անձը | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
Ստանդարտ / 2 անձ | 21.000 ( 1-2 անձ ) |
Պրեմիում / 2 անձ | 24.000 ( 1-2 անձ ) |
Ընտանեկան / 3 անձ | 31.000 ( 1-3 անձ ) |
Սուպերիոր / 2 անձ | 34.000 ( 1-2 անձ ) |
Սուպերիոր / 2 անձ | 36.000 ( 1-2 անձ ) |
Սուպերիոր / 2 անձ | 38.000 ( 1-2 անձ ) |