«Հարսնաքար» հյուրանոցային համալիրից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճ և Սևանի թերակղզի:
Հյուրանոցի տարածքում կան բոլոր չափանիշներին համապատասխանող մինի-ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, մեծ թենիսի խաղահրապարակներ, որոնք անվճար են այցելուների համար: «Հարսնաքար» հյուրանոցի այցեքարտերից մեկն է համալիրի քոթեջային հատվածը, ուր ամեն ընտանիք կարող է հիանալի անցկացնել իր հանգստյան օրերը: Ընտանեկան քոթեջները 14-ն են, երկհարկանի են, ունեն խոհանոց` կահավորված բոլոր հարմարություններով: Քոթեջային հատվածն ունի իր առանձին լողավազանը և լողափը, որոնք նախատեսված են միմիայն քոթեջներում հանգստացողների համար: Քոթեջներից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Սևանա լիճ։
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
Ստանդարտ / 1 անձ | 35․000 |
Ստանդարտ / 2 անձ | 45․000 ( 1-2 անձ ) |
Բիզնես / 2 անձ | 50․000 ( 1-2 անձ ) |
Ջունիոր սուիթ / 2 անձ | 65․000 ( 1-2 անձ ) |
VIP / 2 անձ | 100․000 ( 1-2 անձ ) |
Քոթեջ / 4 անձ | 90․000 ( 1-4 անձ ) |
Քոթեջ / 6 անձ | 100․000 ( 1-6 անձ ) |
Մինի քոթեջ / 1 անձ | 28․000 |
Մինի քոթեջ / 2 անձ | 55․000 ( 1-2 անձ ) |