Պարկ Արցախ հյուրանոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այն գործում է 19-րդ դարի կեսերին կառուցված և 2011թ. հիմնովին վերանորոգված մի շինությունում` Աշոտ Ղուլյանի անվան այգու և նոր կառուցվող եկեղեցու հարևանությամբ:
Հյուրանոցի համարները համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով` հեռախոս, արբանյակային և տեղական հեռարձակմամբ հեռուստացույց, գրասեղան և այլն: Մեկտեղանոց, երկտեղանոց համարներից շատերն ունեն եկեղեցուն կամ այգուն նայող պատշգամբներ:
Հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների խանութ-սրահը, բիզնես կենտրոնը, գրադարանը, համաժողովների դահլիճը, տարադրամի փոխանակման կետը և բանկոմատը: Ռեստորանում մատուցվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև ազգային` ղարաբաղյան խոհանոցի ավանդական կերակուրներ: Գործնական նպատակով Ստեփանակերտ այցելած հյուրերի համար գործում է համակարգչային փոքրիկ սրահ` համակարգչից և ինտերնետից անվճար օգտվելու հնարավորությամբ, բացի այդ հյուրանոցի ողջ տարածքն ապահովված է անվճար ինտերնետ կապով:
«Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 3- աստղանի հյուրանոցի կարգ:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
Ստանդարտ / 1 անձ | 24․000 |
Ստանդարտ / 2 անձ | 36․000 ( 1-2 անձ ) |
Ստանդարտ մեծ / 2 անձ | 42․000 ( 1-2 անձ ) |
Սուիթ / 2 անձ | 72․000 ( 1-2 անձ ) |
Կիսալյուքս / 2 անձ | 48․000 ( 1-2 անձ ) |
Կիսալյուքս ( պատշգամբով ) / 2 անձ | 53․000 ( 1-2 անձ ) |
Ընտանեկան / 2 անձ | 30․800 ( 1-2 անձ ) |
Նախագահական / 2 անձ | 110․000 ( 1-2 անձ ) |