2012թ. կառուցված Քեֆիլյան Հյուրանոցը գտնվում է Հայաստանի հյուսիսային հատվածում` Հաղպատ գյուղում: Գյուղը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, Վանաձորից 60կմ հեռավորության վրա: Հյուրանոցի տեղադիրքը իդեալական է` պայմանավորված գյուղում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և վանքերով: Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբեդ գետի կիրճ և 1233թ. կառուցված Դսեվանք ամրոց, իսկ Հաղպատավանքը ընդհամենը 1կմ հեռավորության վրա է `Սանահին վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այստեղ են գտնվում նաև Սբ. Գրիգոր (1025թ.), Սբ. Աստվածածին (13դ.) և Կուսանաց Անապատ (10-20դ.) եկեղեցիները: Ալավերդիի Երկաթուղային Կայարանը 15 րոպե հեռավորության վրա է:
Հյուրանոցն առաջարկում է 14 էլեգանտ ինտերիերով Մեկտեղանոց, Երկտեղանոց և Երեքտեղանոց համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով իդեալական հանգստի համար: Այստեղ հնարավոր է անցկացնել նաև գործնական հանդիպումներ և համաժողովներ: Առաջին հարկում տեղակայված «Քեֆիլյան» Ռեստորանում հյուրերը կարող են համտեսել հայկական, ռուսական և եվրոպական բազմաթիվ անկրկնելի ուտեստներ:
Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( առանց սննդի ) | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) | Արժեքը ( ներառյալ նախաճաշ և ընթրիք ) |
Ստանդարտ / 1 անձ | 14․000 | 15․000 | 18․000 |
Ստանդարտ / 2 անձ | 23․000 ( 1-2 անձ ) | 25․000 ( 1-2 անձ ) | 31․000 ( 1-2 անձ ) |
Ստանդարտ / 3 անձ | 26․000 ( 1-3 անձ ) | 29․000 ( 1-3 անձ ) | 38․000 ( 1-3 անձ ) |
Լյուքս / 2 անձ | 30․000 ( 1-2 անձ ) | 33․000 ( 1-2 անձ ) | 42․000 ( 1-2 անձ ) |
Քոթեջ / 3 անձ | 21․000 ( 1-3 անձ ) | 23․000 ( 1-3 անձ ) | 29․000 ( 1-3 անձ ) |