«Ծաղկահովիտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում:
Հյուրանոցի ընդարձակ տարածքը հիանալի վայր է բացօթյա զբոսանքի համար:
Համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև ընտանեկան հանգստի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար:
«Ծաղկահովիտ» հյուրանոցը հաճելի անակնկալ է մատուցում նաև նորապսակների համար: Այստեղ նրանց սպասվում է գեղեցիկ զարդարված սենյակը, իսկ 24:00-ից հետո գալու դեպքում սենյակի արժեքը կզեղչվի 50%-ի չափով: Ռեստորանում, որը նախատեսված է մինչև 120 մարդու համար, մատուցվում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ, իսկ բարում կարելի է պատվիրել զանազան խմիչքներ:
| Սենյակի տեսակը / Անձ | Արժեքը ( ներառյալ նախաճաշ ) |
| Ստանդարտ / 2 անձ | 15.000 |
| Դելյուքս / 2 անձ | 20.000 |
| Կիսալյուքս / 2 անձ | 25.000 |
